Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուիտկոֆը նոյեմբերի 19-ին կայցելի Թուրքիա` Զելենսկու հետ բանակցելու. Reuters

Ընդ որում, Կիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները դադարեցվել են մինչև տարեվերջ՝ «առաջընթացի բացակայության» պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը պատրաստվում է նոյեմբերի 19–ին այցելել Թուրքիա։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին:
Հրապարակման մեջ նշվում է, որ Ուիտկոֆը կմասնակցի Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններին։
Հունգարիայում ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովը երկկողմ կլինի, բայց Զելենսկին կապի մեջ կլինի․ Թրամփ
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին կայցելի Թուրքիա և հանդիպումներ կանցկացնի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն «ակտիվացնելու» համար: Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների ավարտին մոտենալը Կիևի թիվ 1առաջնահերթությունն է։ Նա նաև ասել է, որ Կիևն աշխատում է փոխանակումները և գերիների վերադարձը վերսկսելու ուղղությամբ:
Ընդ որում, անցյալ շաբաթ Կիևում հայտարարել էին, որ Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցվել են մինչև տարեվերջ՝ առաջընթացի բացակայության պատճառով: Դրան ի պատասխան՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ դա խոստովանություն է այն մասին, որ Զելենսկու ռեժիմը մտադիր չէր խաղաղության որևէ անկեղծ ձգտում ցուցաբերել։
Վերջին 2 օրում Զելենսկին երկրորդ զրույցն է ունեցել Թրամփի հետ