ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՌԴ բանակային խմբավորումները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Ցեգելնոյե և Դնեպրոպետրովսկի մարզի Նեչաևկա գյուղերը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ Ցեգելնոյեն վերահսկողության տակ է վերցվել «Հյուսիս», իսկ Նեչաևկան՝ «Արևելք» խմբավորման ակտիվ գործողությունների արդյունքում:
Պաշտպանական գերատեսչությունում նաև հայտարարել են, որ անցած մեկ օրում Ռուսաստանի զինված ուժերը խոցել են զրահատեխնիկայով զինվորական էշելոն, Ուկրաինայի էներգետիկ և երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտներ, որոնք օգտագործվում են ուկրաինական կազմավորումների շահերի համար:
Նոյեմբերի 17–ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր հատուկ ռազմական գործողության գոտում երեք բնակավայրերի՝ Խարկովի մարզի Դվուրեչանսկոյե գյուղի, ԴԺՀ-ի Պլատոնովկա գյուղի և Դնեպրոպետրովսկի մարզի Գայ գյուղի ազատագրման մասին։
Հիշեցնենք` Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության:
Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։