Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի էներգետիկ և երկաթուղային ենթակառուցվածքների օբյեկտներ. ՊՆ

Հակաօդային պաշտպանության միջոցներով ոչնչացվել է 3 կառավարվող ավիացիոն ռումբ և 206 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. ՌԴ ԶՈւ–ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործվող էներգետիկ և երկաթուղային ենթակառուցվածքների օբյեկտների, զրահատեխնիկայով զինվորական էշելոնի: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի խմբավորումների օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործվող էներգետիկ և երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտներ, զրահատեխնիկայով զինվորական էշելոն, ինչպես նաև 153 տեղամասերում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր», - ասված է հաղորդագրության մեջ:
ՊՆ-ից հավելել են, որ հակաօդային պաշտպանության միջոցներով ոչնչացվել է 3 կառավարվող ավիացիոն ռումբ և 206 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք` Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության:
Ուկրաինայի դիրքերն օրեցօր վատանում են. Պեսկովը՝ բանակցությունների չեղարկման մասին
Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։