Կշարունակի տաքանալ, տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն

Գառնի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան դաշտում սպասվում է կարճատև մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 18–ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +8...+10 աստիճան։