ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի երկնքում ավելի քան 30 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 31 անօդաչու թռչող սարք. տասական ԱԹՍ խոցվել է Վորոնեժի և Տամբովի մարզերի տարածքներում, երեքական` Ռոստովի և Յարոսլավլի մարզերի տարածքներում, երկուական` Սմոլենսկի մարզի տարածքում և մեկական` Բրյանսկի, Կուրսկի և Օրյոլի մարզերի տարածքներում»,-ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության:
Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։