Գրիգորյանը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի շարունակականությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Սահմանազատման գործընթացի շարունակականությունը կարևոր է։ Այդ մասին նշվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի` Երևանում կայացած հանդիպմանը։
«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և կարևորությանը, երկուստեք ընդգծել սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թ. օգոստոսի 21-ին հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվելու է 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, երկու երկրների տարածքներն ու սահմանները գծանշող բոլոր քարտեզներն առկա են։
Ադրբեջանի հետ սահմանազատումը կշարունակվի Սյունիքո՞ւմ. ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում