Սաուդյան Արաբիան հետաքրքրված է ռուսական ՀՕՊ համակարգերով. Շուգաև

Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ ամրապնդելու ռազմատեխնիկական համագործակցությունը Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Սաուդյան Արաբիան հետաքրքրված է ռուսական փոքր հեռահարության ՀՕՊ համակարգերով, ցամաքային զորքերի տեխնիկայով և իր տարածքում արտադրության տեղայնացմամբ։ Այս մասին Դուբայում ավիատիեզերական ցուցադրությունից առաջ ՌԻԱ Նովոստիին ասել է Ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։
«Սաուդյան Արաբիան հատկապես հետաքրքրված է ժամանակակից փոքր հեռահարության ՀՕՊ համակարգերի, ցամաքային զորքերի տեխնիկայի մատակարարմամբ, ինչպես նաև թագավորության տարածքում սպառազինության առանձին նմուշների արտադրության տեղայնացմամբ», - ասել է Շուգաևը։
Նա ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը կայուն զարգանում է, պարբերաբար անցկացվում են խորհրդակցություններ և գործնական հանդիպումներ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների և պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների միջև, արդյունավետ գործում է ռազմատեխնիկական համագործակցության ռուս-սաուդյան համատեղ հանձնաժողովը։
ՀՕՊ–ն այս գիշեր 216 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ