ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Դվուրեչանսկոյե, ԴԺՀ-ի Պլատոնովկա և Դնեպրոպետրովսկի մարզի Գայ բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Պլատոնովկան, մասնավորապես, վերահսկողության տակ են վերցրել «Հարավ» զորախմբի ստորաբաժանումները, Գայը՝ «Արևելք» զորախմբի ստորաբաժանումները, իսկ Դվուրեչանսկոյեն՝ «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները։
Հիշեցնենք` Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության:
Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։