Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Երևանում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 14-16, երեկոյան՝ 6-8 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-21-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 14-16, երեկոյան՝ 6-8 աստիճան։