«Անտիֆեյքի» լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ է արձակվել

Լրագրողը ձերբակալվել էր նոյեմբերի 13-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. «Անտիֆեյք» կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նոյեմբերի 13-ին տեղեկացրել էր, որ Ֆիդանյանը ձերբակալվել է «արդարադատությունը խոչընդոտելու» տարօրինակ կասկածով։
«Դավիթ Ֆիդանյանն ազատ արձակվեց ՁՊՎ-ից: Տարոսը մյուս քաղբանատարկյալներին»,– գրել է Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ին ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ սկսվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։ Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Նրանց դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։
Լավ եմ արել. Ալեն Սիմոնյանը` «Իմնեմնիմիի» հաղորդավարներին դատի տալու մասին
«Իմնեմնիմի» հաղորդաշարը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի համատեղ հեղինակային հաղորդումն է «Անտիֆեյք» TV–ում։