Որոշ մարզերում արդեն բացասական ջերմաստիճան է գրանցվում. եղանակի տեսություն

Շիրակ. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-14-ին, 15-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում նոյեմբերի 13-15-ին, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում նոյեմբերի 13-ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9...+11 աստիճան։