Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի դիրքերն օրեցօր վատանում են. Պեսկովը՝ բանակցությունների չեղարկման մասին

Կրեմլը նշել է, որ ՌԴ–ի հետ բանակցությունները դադարեցնելու մասին Ուկրաինայի ԱԳՆ–ի հայտարարությունները դե ֆակտո պաշտոնական աստառ են տալիս երկխոսությունից Կիևի հրաժարմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինան վաղ թե ուշ ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ, բայց ավելի վատ դիրքերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Կիևի՝ Մոսկվայի հետ երկխոսությունից հրաժարվելու մասին հրապարակումները։
Լուրջ դադար է. Պեսկովը` ուկրաինական կարգավորման շուրջ երկխոսության մասին
Նա նշել է, որ նման հայտարարությունները դե ֆակտո պաշտոնական աստառ են տալիս իրավիճակին, երբ ուկրաինական կողմը որևէ կերպ չէր ցանկանում շարունակել շփումները»։
«Դա տխուր է։ Զրույցը շարունակելու հնարավորություն չունենալով՝ բնականաբար կշարունակենք հատուկ ռազմական գործողությունը՝ գերագույն գլխավոր հրամանատարի և նախագահի կողմից սահմանված նպատակներին հասնելու համար», – ասել է նա։
Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի դիրքերն օրեցօր վատանում են։
Հիշեցնենք` Ուկրաինայի ԱԳՆ–ի փոխնախարար Սերգեյ Կիսլիցայի (որը Ստամբուլում մասնակցել է բանակցություններին) հետ զրույցից հետո բրիտանական «The Times» թերթը գրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների դադարեցման մասին։
Մեկնաբանելով Կիսլիցայի հայտարարությունը` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Կիևը խախտել է գերիների փոխանակման վերաբերյալ իր «վերջին խոստումները»՝ փոխանակելով պայմանավորված 1200 գերիներից նույնիսկ 30%-ից պակասը։
Կիևի դիրքորոշումը վերացական է, զենքի մատակարարումը միայն կխորացնի հակամարտությունը. Պեսկով