ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Վրաստանում ռազմական ինքնաթիռի կործանումից հետո հայտնաբերվել է 19 թուրք զինվորականների մարմինները: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք հայտնաբերել ենք մեր զոհված զինծառայողների 19 մարմինները, ևս 1 դիակի որոնումները շարունակվում են», – ասել է նա` ելույթ ունենալով Անկարայում։
Թուրքիայի նախագահը նշել է, որ ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է, կատարվում է փորձաքննություն:
Նա վստահեցրել է, որ միջադեպի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզելու համար կիրականացվի մանրակրկիտ քննություն:
Հիշեցնենք` նոյեմբերի 11–ին Վրաստանի տարածքում` վրաց-ադրբեջանական սահմանից 5 կմ հեռավորության վրա, «C-130 Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռը վերադառնում էր Ադրբեջանից, որտեղ թուրք զինվորականները նոյեմբերի 9–ին մասնակցում էին Արցախի օկուպացմանը նվիրված շքերթին։
Ինքնաթիռում եղել է 20 մարդ` անձնակազմի 4 անդամ և Թուրքիայի ՌՕՈւ 16 սպաներ։ Բոլորը մահացել են։