Առաջիկա օրերին տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

Աշնանային տեսարան Սյունիքում. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում նոյեմբերի 12–ի ցերեկը կլինի 17-19 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9...+11 աստիճան։