Սուխումում կրակոցներ են հնչել հուղարկավորության ժամանակ. տուժածներ կան

Անհայտ անձը կրակ է բացել թաքստոցից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Աբխազիայի Սուխում քաղաքում հուղարկավորության ժամանակ կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 5 մարդ է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է Աբխազիայի ներքին գործերի նախարարությունը։
Փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Ռոբերտ Կիուտը Sputnik Աբխազիային ասել է միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 13:30-ին։
«Սուխումում հուղարկավորության ժամանակ անհայտ անձը կրակ է բացել թաքստոցից։ Հինգ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից մեկի վիճակը ծանր է. գլուխն է վնասվել», - պարզաբանել է Կիուտը։
Նախագահ Բադրա Գունբային տեղեկացրել են միջադեպի մասին, իրավիճակը գտնվում է նրա անձնական վերահսկողության ներքո։
Վրաց-ադրբեջանական սահմանին ռազմական ինքնաթիռ է կործանվել