Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +26–ի. եղանակի տեսություն

Մեղրի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 11-ի ցերեկը կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +10...+12 աստիճան։