Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մի կին է տուժել Սարատովում ԱԹՍ-ի հարձակումից․ մարզպետ

Մասնագետները կուսումնասիրեն տարածքը՝ հնարավոր վտանգները չեզոքացնելու համար, ինչից հետո բնակիչները կկարողանան տուն վերադառնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Սարատովի վրա անօդաչուների հարձակումից տուժել է մեկ կին, կոտրվել են մի քանի բնակելի շենքերի պատուհանները: Այս մասին հայտնել է մարզպետ Ռոման Բուսարգինը Telegram-ալիքում:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ անցած գիշեր ՀՕՊ ուժերը մոտ 40 ուկրաինական դրոն են խոցել Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրա, որոնցից 8-ը՝ Սարատովի մարզի տարածքում:
«ԱԹՍ-ի հարձակման հետևանքով կոտրվել են Զավոդսկի շրջանի մի քանի շենքերի պատուհանները։ Մեկ կին տուժել է, բժիշկները նրան օգնություն են ցուցաբերել, հոսպիտալացման կարիք չի եղել։ Տեղում մանրամասն քննարկվել են վնասված տարրերի վերականգնման և, գույքային վնասի դեպքում, նյութական աջակցության հարցերը»,-նշել է Բուսարգինը։
Շրջանի ղեկավարի խոսքով՝ մարզային վարչակազմը մշտական կապի մեջ կլինի քաղաքացիների հետ և կտրամադրի անհրաժեշտ ամբողջ օգնությունը: Դրա համար հատուկ կետ է տեղակայվել մոտակա դպրոցի շենքում։
Այս պահին մասնագետները հետազոտում են տարածքը՝ հնարավոր վտանգը չեզոքացնելու համար, ինչից հետո բնակիչները կկարողանան տուն վերադառնալ։ Բուսարգինի խոսքով՝ իշխանությունները նաև պատրաստ են բնակիչներին անվճար տեղակայել հյուրանոցներում։