Իսլամաբադում մահապարտի պայթյունից տուժածների թիվը հասել է 37–ի

Ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել ապացույցներ, որոնք կօգնեն պարզել ահաբեկչությունն իրագործողների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Իսլամաբադի շրջանային դատարանի նստավայրի դիմաց մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 37–ի, որոնցից 4-ը ոստիկաններ են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պակիստանի մայրաքաղաքի ոստիկանությանը։
«Մահացածների թիվն այս պահին 12 է, տուժել է 37 մարդ։ Մահացածների թվում ոստիկաններ չկան, բայց տուժել են ոստիկանության չորս աշխատակիցներ», - հայտնել է աղբյուրը:
Ըստ տվյալների՝ ոստիկանությանը հաջողվել է հանցանշաններ հայտնաբերել, որոնք կօգնեն պարզել ահաբեկչությունն իրականացնողների ինքնությունը։ Հետաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հաղորդվել էր Իսլամաբադում պայթյունի հետևանքով 5 մարդու մահվան մասին:
«Geo» հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
Հիշեցնենք` ոստիկանությունը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել դատարանի նստավայրի մոտ կայանված ավտոմեքենայում։