ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. «Աստղիկ» բժշկական կենտրոնում երեկ գիշեր նորածին է մահացել, գրել է «Արմլուրը»։
Նոյեմբերի 10–ի գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնի ծննդատուն են տեղափոխել 27-ամյա հղի կնոջ, որի մոտ առաջացել են ծննդաբերական ցավեր։ Մի քանի ժամ հետո բժիշկները ծննդկանի հարազատներին ասել են, որ նորածինը մահացել է։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով»,– Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից:
Մահացած նորածնի հարազատները կատարվածում մեղադրում են բժիշկներին և դեպքի մասին ահազանգել են իրավապահներին։