Նյու Դելիի մետրոյի կայարանի մոտ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 13-ի

Պայթյունը տեղի է ունեցել Հնդկաստանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկի մերձակայքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Հնդկաստանի Նյու Դելի քաղաքի մետրոպոլիտենի կայարաններից մեկի մոտ՝ պատմական Կարմիր բերդից ոչ հեռու տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի զոհերի թիվը հասել է 13-ի։ Այս մասին հայտնում է NDTV-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհի մասին:
«Hindustan Times»-ի տեղեկություններով՝ Դելիի մետրոպոլիտենը, կառավարական շենքերը և օդանավակայանը գտնվում են բարձր պատրաստվածության ռեժիմում:
Պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն։
Հիշեցնենք` ավտոմեքենայի պայթյունը տեղի էր ունեցել մետրոյի կայարանի թիվ 1 մուտքի մոտ:
Պայթյունի հետևանքով այրվել և վնասվել է ևս 3–4 ավտոմեքենա: