Չի անձրևի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նոյեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 10-ի ցերեկը կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +10...+12 աստիճան։