ԱՀԲ-ի խուզարկությունից մի քանի ժամ առաջ «Զելենսկու դրամապանակը» փախել է Ուկրաինայից

Մինդիչը «Կվարտալ 95» ստուդիայի համասեփականատերն է և Ուկրաինայի առաջնորդ Զելենսկու համախոհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինացի գործարար Թիմուր Մինդիչը, որը մտերիմ է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, լքել է Ուկրաինան Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի կողմից իրականացվելիք խուզարկությունից մի քանի ժամ առաջ։ Այս մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Նշվում է, որ Մինդիչը կարող է դառնալ ՀԴԲ–ի փողերի լվացման մասին հետաքննության գործով անցնող անձ։ Դրա հետ կապված ԱՀԲ–ն նոյեմբերի 10-ի առավոտյան խուզարկություն իրականացնելու նպատակով եկել էր գործարարի մոտ, սակայն նա ենթադրաբար փախել է Ուկրաինայից և այժմ գտնվում է Եվրոպայում։

«Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի դետեկտիվները նոյեմբերի 10-ի առավոտյան խուզարկության նպատակով եկել էին գործարար և «Կվարտալ 95» ստուդիայի համասեփականատեր Թիմուր Մինդիչի մոտ, որը Վլադիմիր Զելենսկու համախոհն է»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերին Մինդիչի (որին անվանում են «Զելենսկու դրամապանակ») բնակարանում լսողական սարք էր հայտնաբերվել։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով`սարքը տեղադրվել էր բնակարանի հատակի մեջ։
ԱՀԲ–ում հայտարարել էին, որ բյուրոն, Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության հետ միասին, «էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի բացահայտման ուղղությամբ մեծածավալ գործողություն է իրականացնում»։
Ուկրաինան Արևմուտքի սև շուկայի համար օրգանների գլխավոր մատակարարն է. НТВ-ի ռեպորտաժը
ԱՀԲ–ի հայտարարության մեջ ասվում է, որ «բարձր մակարդակի հանցավոր կազմակերպության» մասնակիցները «ռազմավարական պետական ​​ձեռնարկությունների վրա ազդելու մեծածավալ կոռուպցիոն սխեմա» են ստեղծել։ Գործողության մանրամասները չեն բացահայտվում։