ԶԱԷԿ-ում միջուկային անվտանգության հետ կապված իրավիճակը մնում է խիստ անկայուն. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ գործակալությանը հաջողվել է պայմանավորվել ԶԱԷԿ-ի շրջանում տեղական հրադադարի ռեժիմի շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգության և պաշտպանության հետ կապված ընդհանուր իրավիճակը մնում է ծայրաստիճան անկայուն: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ գործակալությանը հաջողվել է պայմանավորվել ԶԱԷԿ-ի շրջանում տեղական հրադադարի ռեժիմի շուրջ, ինչը թույլ կտա իրականացնել էլեկտրահաղորդման գծերի վերանորոգում և նվազեցնել կայանում վթարի վտանգի աստիճանը:
«Երկու կողմերն էլ գիտակցում են էլեկտրաէներգիայի երկարատև կորստի, ինչպես նաև միջուկային օբյեկտում էլեկտրաէներգիայի արտաքին աղբյուրների սահմանափակ պահուստի հետ կապված ռիսկերը։ Նրանք կառուցողականորեն համագործակցել են մեզ հետ, որպեսզի այդ կարևոր վերանորոգման աշխատանքները հնարավոր լինի իրականացնել: Սակայն Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգության և պաշտպանության հետ կապված ընդհանուր իրավիճակը մնում է խիստ անկայուն», - հայտարարել է Գրոսին։
Պաշտոնյան հավելել է, որ կայանում իրադրության լիակատար կարգավորման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ այդ հակամարտությունն ավարտվի առանց միջուկային վթարի:
ԶԱԷՍ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն բլոկների և տեղադրված հզորության քանակով ամենամեծն է Եվրոպայում. կայանում կա 6 էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերից ատոմակայանը դարձել է ՌԴ-ի սեփականությունը։