Կիևին ռուսական զինված ուժերի մասին տեղեկություններ փոխանցած տամբովցին խոստովանել է, որ «ուկրաինացի լրագրողների հետ կապի է դուրս եկել» 2022 թվականի սեպտեմբերին»։ Նրա խոսքը լսվում է ՌԴ ԱԴԾ-ի հրապարակած տեսանյութում։
«2022 թվականի սեպտեմբերին կապվել եմ ուկրաինացի լրագրողների հետ, տեղեկություններ էի փոխանցում, որը ցույց էր տալիս զորամասը»,-ասել է ձերբակալվածը:
Կադրերում ցուցադրվում է նաև գործակալի ձերբակալությունը։
Ավելի վաղ ԱԴԾ-ն հայտնել էր Տամբովի շրջանում Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության կողմից հավաքագրված քաղաքացու ձերբակալության մասին, որն ուկրաինացի բլոգերին տվյալներ է փոխանցել հատուկ գործողությանը մասնակցող ստորաբաժանումների մասին, ինչպես նաև գումար է փոխանցել ՌԴ-ում արգելված ուկրաինամետ ահաբեկչական կազմակերպությանը: Հարուցվել է քրեական գործ՝ պետական դավաճանության և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով։