ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի դեպի Բաթում։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
««FlyOne Armenia» ավիաընկերությունը 2026թ. մայիսի 25-ից մեկնարկելու է Երևան - Բաթումի - Երևան երթուղով չվերթերը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ: