Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 188-ի

Զոհերի թիվը կարող է աճել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ֆիլիպիններում «Կալմաէգի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 188-ի։ ՌԻԱ նովոստիի փոխանցմամբ` այսօր այդ մասին հայտնել են հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր առնվազն 140 մարդու մահվան մասին:
Գերատեսչության տվյալներով` զոհերի մեծ մասը հայտնաբերվել են Սեբու նահանգում։ Ընդ որում, ևս 135 մարդ համարվում է անհետ կորած, իսկ 96-ը` տուժած։
Վարչությունում ընդգծել են, որ զոհերի թիվը կարող է աճել։
Ֆիլիպիններում ավելի քան 40 մարդ է զոհվել «Կալմաէգի» թայֆունի պատճառով. իշխանություններ
Ավելի վաղ Ֆիլիպիններում ՌԴ դեսպանատունը ռուսաստանցիներին խորհուրդ էր տվել խուսափել փողոց դուրս գալուց, ինչպես նաև ջրհեղեղների ու սողանքների ենթակա գոտիներ այցելելուց: