Տեղումների չսպասեք. եղանակի տեսություն

Մեղրի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 5-ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9...+11 աստիճան։