ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության կառուցվածքում նոր պաշտոն է ստեղծվել՝ պաշտպանության նախարարի օգնական, նախարարի քարտուղարության ղեկավար։
Համապատասխան փոփոխությունները կատարվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հրամանագրով։
Փաստաթղթի համաձայն՝ նոր պաշտոնը դասակարգվել է դաշնային քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից անմիջապես հետո: