Մոսկվայի դատարանը երկարաձգել է սկանդալային բլոգեր Արսեն Մարգարյանի կալանքի ժամկետը

Այս գործի քննությունը վերահսկում է դատախազությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայի դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է սկանդալային բլոգեր Արսեն Մարգարյանի կալանքը:
Մարգարյանը մեղադրվում է Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու մեջ։ Այս գործի քննությունը վերահսկում է դատախազությունը։
Բլոգեր Մարգարյանը զղջացել է և պատրաստ է համագործակցել քննության հետ. փաստաբան
Քննության վարկածով՝ Մարգարյանը, տեղյակ լինելով վիդեոհոսթինգային հարթակներից մեկի հայտնիությանը, լայն հանրության համար տեղադրել է տեսագրություն, որը պարունակում է հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորող տեղեկություն։ Նշվում է, որ նրա նկատմամբ ավելի վաղ հետախուզում էր հայտարարվել։
Մարգարյանը ձերբակալվել է Մոսկվայի մարզի Կուբինկա բնակավայրում։
Օգոստոսի 25–ին բլոգերը կալանավորվել էր։