Կարևոր է «3+3» ձևաչափը վերականգնել Հարավային Կովկասում. Շոյգու

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը կարծում է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը բարելավվելու միտում ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Կարևոր է վերականգնել «3+3» ձևաչափը Հարավային Կովկասում։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Կարևոր է վերականգնել տարածաշրջանային խորհրդատվական խմբի՝ «3+3» հարթակի աշխատանքը։ Մեծ նշանակություն ունի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում», – ասել է Շոյգուն «Ռուսաստան» ազգային կենտրոնում ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման ժամանակ։
Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը բարելավվելու միտում ունի։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է «3+3» ձևաչափի ստեղծմանը (Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը՝ մի կողմից, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան՝ մյուս կողմից)։ Վրաստանն առայժմ չի մասնակցում նիստերին, սակայն մյուս անդամները բազմիցս հայտարարել են, որ Թբիլիսիի համար դուռը բաց է։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ «3+3» հարթակի վերջին նիստը տեղի է ունեցել Ստամբուլում 2024 թվականի հոկտեմբերին։
«3+3» ձևաչափով հանդիպումը մինչև տարեվերջ կանցկացվի Երևանում կամ Բաքվում. մանրամասներ