ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարները Մոսկվայում ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի շիրիմին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին երեք տարվա մեջ առաջին անգամ է մասնակցում ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդի նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Մոսկվայի Ալեքսանդրովյան այգում Անհայտ զինվորի գերեզմանի Անմար կրակի մոտ:

Արարողությանը մասնակցել են ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի անվտանգության խորհուրդների քարտուղարները, Թուրքմենստանի և Մոլդովայի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՊՀ–ի և ՀԱՊԿ–ի ղեկավարությունը։

Հայաստանից ծաղկեպսակ և ծաղիկներ է դրել Մոսկվայում դեսպան Գուրգեն Արսենյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդի նիստին: Արարողությունը նվիրված Է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների13-րդ հանդիպմանը, որը տեղի է ունենում նոյեմբերի4-6-ը Մոսկվայում:
ԱՊՀ երկրների հետ բարեկամության ամրապնդումը ՌԴ–ի համար առաջնահերթություն է. Գալուզին