Երևանի մետրոպոլիտենն արդեն բնականոն գործում է

Մոտ 2 ժամ առաջ հոսանքի անկում էր եղել մետրոպոլիտենում, ինչի պատճառով տեխնիկական խնդիր էր առաջացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն արդեն բնականոն ռեժիմով գործում է։ Այս մասին տեղեկացնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
«Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով։ Շարժը լիովին վերականգնվել է»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին` ժամը 14։00-ի սահմաններում, մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում աշխատակիցներն իջեցրել էին ուղևորներին, իսկ գնացքը հետ էր գնացել «Գարեգին Նժդեհ» կայարան։ Րոպեներ անց ժամանել էր երկրորդ գնացքը, որը, սակայն, նշված կայարանում կանգառ չէր կատարել։
Մետրոպոլիտենից հայտնել էին, որ հոսանքի անկում է եղել, ինչի հետևանքով տեխնիկական խնդիր էր առաջացել։