Որոշ մարզերում արդեն բացասական ջերմաստիճան է գրանցվում. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում նոյեմբերի 4-ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամին կգրանցվի +8...+10 աստիճան։