Մահացել Է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին

Քաղաքական գործիչը մահացել է սրտի հիվանդության և թոքաբորբից առաջացած բարդությունների պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. 84 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին։ Լուրը հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Ամերիկացի քաղաքական գործիչը մահացել է թոքաբորբից և սրտանոթային համակարգի հիվանդությունից առաջացած բարդությունների պատճառով:
Չեյնին փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է Ջորջ Բուշ կրտսերի օրոք՝ 2001-2009 թվականներին:
Մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դայան Կիտոնը