Ուկրաինայի ԶՈւ զինյալների սպանած 300 մարդու մարմին է դուրս բերվել Սուջայից

Սուջա. Արխիվային լուսանկար
Մարմինները հուղարկավորության համար կհանձնվեն հարազատներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի զինյալների սպանած 300 մարդու մարմին է դուրս բերվել Սուջայից (Կուրսկի մարզ), հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի ռազմական քննչական մարմինների աշխատակից Ալեքսանդր Գլուխարյովին։
«Կուրսկի մարզում գլխավոր ռազմական քննչական վարչության աշխատանքի ընթացքում սահմանային տարածքից արդեն տարհանվել են խաղաղ բնակիչների մարմինները, նրանց թիվն ընդհանուր առմամբ ավելի քան 300 է։ Նրանք համապատասխանաբար տեղափոխվել են դիահերձարան, հետագայում փորձաքննություններ են իրականացվել և մարմինները հանձնվել են հարազատներին», – պատմել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ տարհանումից բացի, օգոստոսի կեսերից մի քանի որոնողական միջոցառումներ են իրականացվել, որոնց ընթացքում հայտնաբերվել և շիրիմից հանվել են ուկրաինացի զինյալների կողմից դաժանաբար սպանված 112 տեղի բնակիչների մարմիններ։
«Էքսգումացիայից և տարհանումից հետո մարմինները գրանցել են ռեգիստրում, որտեղ նշվել է, որ դրանք հայտնաբերվել են, նույնականացվել են, թե ոչ։ Դրանից հետո մարմինները որոնողական խմբերը փոխանցում են քաղաքային դիահերձարան։ Կուրսկում, որտեղ աշխատում են Գլխավոր ռազմական քննչական վարչության ներկայացուցիչները, արդեն վերցնում են ԴՆԹ նմուշներ և իրականացնում նույնականացում», – հավելել է գերատեսչության աշխատակիցը։
Հիշեցնենք` 2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժեցին Կուրսկի մարզ։ Ամենամեծ բնակավայրը, որը նրանք կարողացան իրենց վերահսկողության տակ առնել, Սուջան էր: ՌԴ զորքը կասեցրեց հակառակորդի առաջխաղացումը և սկսեց դուրս մղել տարածաշրջանից։
Մարտի սկզբին ՌԴ զինծառայողները լայնածավալ հարձակման անցան Կուրսկի շրջանում և մի քանի օրվա ընթացքում ազատագրեցին ավելի քան 1100 քառակուսի կիլոմետր տարածք: Միայն մարտի 8-14-ը ավելի քան 30 բնակավայր ազատագրվեց, այդ թվում՝ Սուջան։
Ապրիլի 26-ին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցեց Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից ազատագրելու գործողության ավարտի մասին։
Պուտինը զանգել է զինվորականներին և շնորհակալություն հայտնել Կուրսկի մարզն ազատագրելու համար