Կոկաին տեսակի թմրամիջոցներ՝ ներքնակներում. 3 անձ կալանավորվել է

ՊԵԿ–ը հայտնել է, որ առաքանիների հասցեատերերը բնակվում են տարբեր քաղաքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Իսպանիայից Հայաստան կենդանիների համար համար նախատեսված միանման ներքնակներով փորձել են «կոկաին» տեսակի թմրամիջոց տեղափոխել։ Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն` հավելելով, որ ստուգել են «Հայփոստ» ՓԲ–ի միջոցով ուղարկված առաքանին։
«Կենդանիների համար նախատեսված միանման ներքնակներից հայտնաբերվել են 178 գրամ և 250 գրամ քաշով պոլիէթիլենային տոպրակներ` լցված «կոկաին» տեսակի թմրամիջոցներով։ Պարզվել է նաև, որ առաքանիների հասցեատերերը բնակվում են տարբեր քաղաքներում և առաջին հայացքից իրար հետ որևէ առնչություն չեն ունցել»,– ասված է հայտարարությունում։
ՊԵԿ–ը հայտնել է, որ ձերբակալվել և մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ Ա․Ս․-ն և Ա․Ե․-ն։ Կառույցը հայտնում է, որ նրանցից մեկը, անձնական խուզարկության ընթացքում, ներկայացրել է լիցքավորված թմբուկավոր հրազենային ատրճանակ։ Ձերբակալվածների նկատմաբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածներով (թմրամիջոցների իրացում)։ Նրանք ձերբակալվել են:
ՊԵԿ–ը նշել է, որ Դիլիջան քաղաքում էլ ձերբակալել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել և ձերբակալվել է ՀՀ 2 քաղաքացի։
«Ձեռք բերված տվյալների համաձայն՝ առաքանիներում հայտնաբերված «կոկաին» տեսակի թմրամիջոցների ՀՀ տեղափոխումը և այնուհետև ՀՀ տարածքում դրանց ստացումը կազմակերպել է ձերբակալված Ա․Ե․-ն»,– հավելել է ՊԵԿ–ը։
Ձերբակալվածներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 1 անձի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։