ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների շինծու դատավարությունում սկսվել է մեղադրական ճառերի ընթերցման փուլը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևին, հայտնել են, որ մինչև մեղադրանքների փուլի մեկնարկը 100 «դատական նիստ» է անցկացվել և ավելի քան 500 ժամ է պահանջվել «փաստաթղթերը և ապացույցները» ուսումնասիրելու համար։
© Photo
Դատարանը ներկայացրել է դրվագներ Ղարաբաղյան առաջին պատերազմից, 2020 թվականի հուլիսյան իրադարձություններից, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմից:
Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա նոյեմբերի 6–ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: