ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն, Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Տուժածներն անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ստանում համապատասխան բուժօգնություն:
Ըստ անհրաժեշտության` հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` ժամը 15-ի մոտակայքում ավտոբուս է շրջվել Հաղարծինի մոտ։