ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հաղարծին վանական համալիրի մոտակայքում այսօր տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կազմակերպվում է տուժածներից 6–ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:
«Տեղում համայց է իրականացրել նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Վիրահատված պացիենտի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Մյուսներինը` միջին ծանրության»,– ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 15-ի մոտակայքում ավտոբուս է շրջվել Հաղարծինի մոտ։ Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում էր ծանր, մյուսներինը` միջին ծանրության:
Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով։