ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով բեկորային բազմաթիվ վնասվածքներ է ստացել ՌԴ Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանի Մոշչյոնոյե գյուղի բնակիչներից մեկը: Այս մասին հայտնել է ՌԴ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Դրոնի հարձակման հետևանքով տղամարդը գլխի, նախաբազկի, կրծքավանդակի և ազդրի բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել։ Ինքնապաշտպանության մարտիկները տուժածին տեղափոխել են կենտրոնական հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։ Բուժումը շարունակելու համար նա կտեղափոխվի մարզային կլինիկական հիվանդանոց։ Հարձակման վայրում վնասվել է մեկ ավտոմեքենա, մեկ տուն և բակային շինություն»,-Telegram-ում գրել է նա։
Ուկրաինական հարձակման հետևանքները
© Photo : Губернатор Белгорода Вячеслав Гладков
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։