Խոշոր վթար Տուլայում. 4 մարդ մահացել է, ավելի քան 20 տուժած կա

Ճանապարհային ոստիկանությունը հետաքննում է վթարի բոլոր հանգամանքներն ու պատճառները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Տուլայի Պրոլետարսկի կամրջի վրա խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել տրամվայի, երկու միկրոավտոբուսի և երկու մարդատար մեքենայի մասնակցությամբ։ Ճշտված տեղեկությունների համաձայն՝ վթարի հետևանքով չորս մարդ մահացել է, 20-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։
Պատահարի մասին հայտնել է Տուլայի մարզպետ Դմիտրի Միլյաևը Telegram–ում։ Նրա խոսքով` բոլոր տուժածներն անհրաժեշտ բուժօգնություն են ստացել։
Ավելի վաղ տարածաշրջանային ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ վթարը տեղի է ունեցել տրամվայի, երկու երթուղային տաքսիների և մեկ մեքենայի մասնակցությամբ։
Ավելի ուշ նշվել էր, որ ևս մեկ մեքենա է եղել։
Սկզբում հաղորդում էին 2 մահացածի և 19 տուժածի մասին, սակայն հետագայում մահացածների թիվը հասավ 4-ի։
Ճանապարհային ոստիկանությունը հետաքննում է վթարի բոլոր հանգամանքներն ու պատճառները։
Վթար Իջևան-Բերդ ավտոճանապարհին. տուժածներից 10–ի վիճակը միջին ծանրության է, 1–ինը` ծանր