ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կրկնակի կրճատել է Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը՝ 20%-ից մինչև 10%՝ ֆենտանիլի (սինթետիկ օփիոիդ) հետ կապված իրավիճակի վերաբերյալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի դիրքորոշման ֆոնին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք պայմանավորվել ենք, որ նա խիստ կաշխատի` հոսքը կանգնեցնելու համար... Նրա հայտարարություններից հետո մաքսատուրքերը կրճատեցի 10%-ով։ Հիմա այն 10% է՝ 20%-ի փոխարեն», – հայտարարել է Թրամփը ինքնաթիռում` Վաշինգտոնի ճանապարհին։
Արդյունքում, նրա խոսքով, չինական ապրանքների մաքսատուրքերը կկազմեն 47%՝ 57%-ի փոխարեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երկկողմ հանդիպում են անցկացրել Հարավային Կորեայի Բուսան քաղաքում։ Այս հանդիպումն առաջինն էր Թրամփի երկրորդ ժամկետից ի վեր։
Հանդիպումը տևել է մեկ ժամ 40 րոպե՝ ավելի երկար, քան նախատեսված էր ԱՄՆ նախագահի գրաֆիկով։ Դրա արդյունքների մասին Թրամփը պատմել է լրագրողներին արդեն ինքնաթիռում։ Սի Ծինփինը դեռ չի խոսել հանդիպման մասին։