Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կնվազի. եղանակի տեսություն

Անձրևի կաթիլներ. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-ի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ին կշարունակի նվազել, նոյեմբերի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 30-ի ցերեկը 14-16 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7...+9 աստիճան։