Ռուսաստանը հոկտեմբերի 28–ին փորձարկել է «Պոսեյդոն» ստորջրյա միջուկային սարքը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում ՌՕՈւ մարտիկների հետ հանդիպման ժամանակ:
Պուտինը նշել է, որ աշխարհում նման սարք չկա, ինչպես նաև չկա այն որսալու որևէ միջոց։
«Պոսեյդոնի» հզորությունը զգալիորեն գերազանցում է ռուսական ամենահեռանկարային միջմայրցամաքային «Սարմատ» հրթիռի հզորությանը, որը նույնպես շուտով մարտական հերթապահության կենթարկվի։
Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Ռուսաստանը փորձարկել էր միջուկային էներգետիկ կայանքով «Բուրևեստնիկ» թևավոր հրթիռը։