Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը գիշերը ՌԴ երեք մարզերի վրա ուկրաինական 17 անօդաչու է ոչնչացրել. ՌԴ ՊՆ

Կալուգայի մարզի տարածքում ոչնչացվել է 13 անօդաչու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՕՊ միջոցները գիշերը Ռուսաստանի երեք մարզերի երկնքում ուկրաինական 17 անօդաչու են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Հոկտեմբերի 27–ի ժամը 23.00–ից հոկտեմբերի 28-ի ժամը 7.00-ն (Մոսկվայի ժամանակով) ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռատիպ 17 ուկրաինական անօդաչու են որսացել և ոչնչացրել. 13-ը` Կալուգայի մարզի տարածքի վրա, 3-ը` Բրյանսկի, 1-ը` Մոսկվայի մարզի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Յասինովատայայի վրա Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածի հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 1 երեխա
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։