Հնդկաստանը կարտադրի ռուսական SSJ -100 ինքնաթիռներ

Դա կլինի ուղևորատար ինքնաթիռի ամբողջական արտադրության առաջին դեպքը Հնդկաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. «Hindustan Aeronautics Limited» (HAL) պետական կորպորացիան Հնդկաստանում կարտադրի ռուսական SSJ-100 ուղևորատար ինքնաթիռներ։ Մոսկվայում այս մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ռուսաստանի Միացյալ ավիաշինական կորպորացիան և հնդկական HAL պետական կորպորացիան։
Ինչպես X սոցցանցում հայտնել է HAL-ը, այն կկարողանա ինքնաթիռներ թողարկել ներքին պատվիրատուների համար։
Ռուսական նոր Իլ–114-300 ինքնաթիռը «թևեր է առնում»
Դա կլինի Հնդկաստանում ուղևորատար ինքնաթիռի առաջին ամբողջական արտադրությունը։ HAL ընկերության վերջին նման նախագիծը կարճաժամկետ թռիչքների համար նախատեսված բրիտանական AVRO HS-748 տուրբոպրոպելային ինքնաթիռի արտադրությունն էր, որը սկսվել էր 1961 թվականին և ավարտվել 1988–ին։