3-ամյա Տիգրանը կորել է տան մոտակայքից. Ծափաթաղի վարչական ղեկավար

Փոքրիկին ամբողջ գիշեր փնտրել են Ծափաթաղում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում կորած 3-ամյա Տիգրանը տան մոտակայքից է կորել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը:
«Ողջ գիշեր որոնել ենք, հիմա էլ ենք որոնում։ Երեխան կորել է տան մոտակայքից, այլ մանրամասներ չեմ կարող ասել»,- նշեց Գզողլյանը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 27-ին` ժամը 18։00-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։
Ոստիկանությունը և փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։