Երևանում քամին պոկել է Արամի փողոցի շենքերից մեկի շինարարական ցանցը. վնասվել է 2 մեքենա

Հավաքվածները սպասում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան աշխատակիցները գան և ցանցը հեռացնեն փողոցից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Երևանի Արամի 54 շենքի շինարարական երկաթյա ձողերով հավաքված ցանցը այսօր քամու հետևանքով պոկվել ու ընկել է` վնասելով մի քանի մեքենաներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 16:40-ի սահմաններում։ Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան:

«Վնասվել են Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Վանիկ Վ.-ի «Mazda» մակնիշի և Երևանի բնակիչ 31-ամյա Հայկ Մ.-ի «Toyota» մակնիշի կայանված ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Հավաքվածները սպասում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան աշխատակիցները գան և ցանցը հեռացնեն փողոցից:
Ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել. քամու և անձրևի հետևանքները Հայաստանում