ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը: Այս մասին հայտնում է «Արմլուրը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրազենային վնասվածքով երեկ հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին` Մխիթար Մարգարյանը. նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։
ԶԼՄ տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Երիցյանների սուպերմարկետի հետնամասում: Նախնական տեղեկություններով՝ Մխիթար Մարգարյանը ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով կոկորդին։
Մխիթար Մարգարյանը 41 տարեկան էր, արցախյան պատերազմների մասնակից։