Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Բոլոգովկա բնակավայրի նկատմամբ

Հոկտեմբերի 18-24-ը հարվածներ են հասցվել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ինչպես նաև տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական «Հյուսիս» զորախմբավորման զինծառայողները վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի Բոլոգովկա բնակավայրի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Խարկովի ուղղությամբ ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել է Խարկովի մարզի Բոլոգովկա բնակավայրը», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ զինծառայողները վերահսկողություն են հաստատել նաև Դնեպրոպետրովսկի մարզի Պերշոտրավնևոյե բնակավայրի նկատմամբ։
Բացի այդ, Ռուսաստանի զինված ուժերը մեկ զանգվածային և վեց խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումների։
Գերատեսչության տվյալներով՝ հոկտեմբերի 18-24-ը հարվածներ են հասցվել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերին սպասարկող տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։ Հարվածներ են հասցվել նաև հեռահար անօդաչուների հավաքման, արտադրության և պահման վայրերին, ինչպես նաև ուկրաինական զինված ուժերի, ազգայնականների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման վայրերին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։